Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ հաղթեց «Կալյարիին» (3:0): Այսպիսով, 2023 թվականին բոլոր մրցաշարերում թիմն ունի 83 գոլ։
Տարեսկզբից խփած գոլերի քանակով «Ֆիորենտինան» զբաղեցնում է երրորդ տեղը թոփ 5 առաջնությունների ակումբների շարքում։ Ավելի շատ կարողացել են խփել միայն «Մանչեսթեր Սիթին» (109 գոլ) և «Ռեալը» (92):
Թոփ 5 լիգաների թոփ 5 ակումբները խփած գոլերի քանակով հետևյալն են.
1. «Մանչեսթեր Սիթի» – 109,
2. «Ռեալ Մադրիդ» – 92,
3. «Ֆիորենտինա» – 83,
4. «Մանչեսթեր Յունայթեդ» – 81,
5. «Բավարիա» – 80։