Կառլո Անչելոտտի․ «Մոդրիչը մեզ հետ խնդիրներ չունի, մենք՝ նրա հետ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու Լուկա Մոդրիչը 2012 թվականից ի վեր առաջին անգամ մադրիդյան երկու հանդիպում անընդմեջ անցկացրել է պահեստայինների նստարանին։

«Մոդրիչը մեզ հետ խնդիրներ չունի, մենք Լուկայի հետ խնդիրներ չունենք։

Նրա հետ ամեն ինչ լավ է: Նա չխաղաց, բայց դա կարող է փոխվել հաջորդ խաղում: Մի խաղում Լուկան կմնա պահեստային, մյուսում դա կարող է լինել Կրոսը, Չուամենին, Կամավինգան»,- մարզչի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում։

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Լոս Բլանկոսում» խաղալու 11 տարվա ընթացքում առաջին անգամ երկու հանդիպում անընդմեջ անցկացրեց պահեստայինների նստարանին՝ առանց վնասվածքների և որակազրկումների։