Վենսան Կոմպանի․ «Այս մրցաշրջանում մենք ունեցել ենք նույն իրավիճակը VAR-ի հետ կապված»

«Բարնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կիսվել է Պրեմիեր Լիգայի «Թոթենհեմ» – «Լիվերպուլ» հանդիպման մրցավարական սկանդալի վերաբերյալ իր կարծիքով։

«Այս մրցաշրջանում մենք ունեցել ենք նույն իրավիճակը VAR-ի հետ կապված. շատ հիասթափեցնող է չլինել հաղթող: Բայց ես դեռ կողմնակից եմ նման բաների մասին բաց լինելուն։

Անձամբ ես գերադասում եմ խոսել այն մասին, թե ինչ կարող ենք անել՝ հասկանալով, թե ինչ է մեզ անհրաժեշտ, այլ ոչ թե մատնացույց անելով անհատներին և խոսել նրանց մասին: Նրանք անում են իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ, բայց ակնհայտ է, որ մենք սխալներ ենք թույլ տալիս»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում, որում «Թոթենհեմը» խաղում էր «Լիվերպուլի» հետ, հանդիպման մրցավարը չէր հաշվել «կարմիրների» ֆուտբոլիստ Լուիս Դիասի գոլը։ VAR համակարգը պետք է օգներ բացահայտել այն, սակայն այն չկարողացավ միջամտել: