Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է իր գլխավոր ֆուտբոլային երազանքի մասին:
«Իմ երազանքն է մի օր դառնալ «Ռեալի» ավագը։ Դա ինձ համար խելահեղ զգացում կլիներ։ Համեմատելի է այն ժամանակ, երբ ես առաջին անգամ փորձեցի ավագի թևկապը Ուրուգվայի հավաքականում:
«Ռեալում» ես միշտ փորձում եմ սովորել Մոդրիչից, Կարվախալից, Կրոսից։ Այս պահին նրանք մեր ավագներն են։ «Ռեալի» ավագը լինելն իմ գլխավոր երազանքն է»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում իր Twitter-ում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։