Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել ԱԱ-2022-ի մրցավարներից մեկից

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Հոլանդիային՝ 2:2 հաշվով ոչ-ոքիից հետո։ Այդ խաղից հետո ֆուտբոլային հանրությունն ակտիվորեն քննարկում էր իսպանացի մրցավար Անտոնիո Մատեու Լաոսի աշխատանքը՝ երկու թիմերն էլ բողոքներ ունեին նրա դեմ։

Ըստ Լաոսի՝ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել նրանից։

«Լեո Մեսսին զանգահարեց ինձ և ներողություն խնդրեց այն կոշտ խոսքերի համար, որոնք նա ասաց ինձ Աշխարհի առաջնության Հոլանդիայի դեմ խաղից առաջ և հետո», – Լաոսի խոսքերը մեջբերել է CentreGoals-ը սոցցանցերում:

Թե կոնկրետ երբ է Մեսսին զանգահարել մրցավարին, չի նշվում։