«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը կարող է դառնալ իսպանական ակումբի ֆուտբոլիստ, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողով հետաքրքրված է «Բարսելոնան»: Կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Հավերցը կկարողանա ուժեղացնել թիմի հարձակվողական ներուժը։
24-ամյա գերմանացին «Արսենալ» է տեղափոխվել այս ամառ «Չելսիից»: Տրանսֆերի գումարը կազմել է 70 մլն եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։