«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան կիսվել է իր կարծիքով, թե ինչպես կարող էր ավարտվել ԱՊԼ-ի անցած մրցաշրջանը «զինագործների» համար, եթե չլիներ իր վնասվածքը:
«Ցավոք, ես վնասվածք ստացա մրցաշրջանի ընթացքում։ Հասկանալի է, որ ես մի փոքր հիասթափված էի, բայց հիմա նոր մրցաշրջան է և նոր հավակնություններ։ Հուսով եմ, որ մենք ավելի լավ արդյունքի կհասնենք:
Ակնհայտ է, որ ինձ հետ «Արսենալը» կարող էր չեմպիոն դառնալ, բայց վնասվածքներն այժմ ֆուտբոլի մի մասն են: Մենք կենտրոնացած ենք այս մրցաշրջանի վրա»,- Սալիբայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի վերջին տուրի մեծ մասում Միկել Արտետայի թիմը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն ի վերջո զիջեց առաջին տեղը Անգլիայի չեմպիոն դարձած «Մանչեսթեր Սիթիին»: