Էրիկ տեն Հագը հաստատեց, որ թիմի ֆուտբոլիստներից մեկը կվիրահատվի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաստատել է, որ «կարմիր սատանաների» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը վիրահատության կարիք կունենա ապրիլին ստացած ոտնաթաթի վնասվածքի կրկնությունից հետո:

«Կարող եմ հաստատել, որ Լիսանդրո Մարտինեսը վիրահատության կենթարկվի», – Թվիթերում Տեն Հեգի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ 25-ամյա Մարտինեսը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 3-ին «Արսենալի» հետ խաղում (1:3): Չնայած դրան, նա մեկնարկային կազմում էէ «Բրայթոնի» (1:3) և «Բավարիայի» (3:4) հետ հանդիպումներին և երկու հանդիպումներն էլ գրեթե ամբողջությամբ անցկացրեց։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ պաշտպանին վնասվածքից ապաքինվելու համար կպահանջվի 2-3 ամիս։