«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի երկու անընդմեջ պարտությունների մասին։ Սեպտեմբերի 28-ին «Սիթին» զիջեց «Նյուքասլին» Լիգայի գավաթի խաղում, իսկ սեպտեմբերի 30-ին ԱՊԼ-ում պարտվեց «Վուլվերհեմփթոնին» (1:2):
«Երբեմն այդպես է պատահում։ Մենք պարտվում ենք խաղերը մրցաշրջանի ընթացքում: Կարող եմ ասել, որ մենք այնքան էլ հաճախ չենք սխալվում, բայց դա լինում է ժամանակ առ ժամանակ։
Մենք կվերականգնվենք և կվերլուծենք մեր անհաջողությունները։ Բացի այդ, բացակայող ֆուտբոլիստները շուտով կվերադառնան խաղադաշտ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Beanyman Sports-ը։