Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վստահ չէ, որ թիմի հարձակվող Դուշան Վլահովիչը կմասնակցի «Տորինոյի» հետ դերբիին, որը կկայանա Իտալիայի Ա Սերիայի հաջորդ տուրում։
Tuttojuve-ի տեղեկություններով՝ միաժամանակ մեկ այլ հարձակվող Արկադիուշ Միլիկը պետք է ապաքինվի և պատրաստ լինի «Տորինոյի» դեմ խաղին։ Հավանական է, որ լեհը կլինի մեկնարկային կազմում:
Վլահովիչը մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Սերբ հարձակվողը չմասնակցեց Ա Սերիայի վերջին տուրին, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Ատալանտայի» հետ (0։0)։