Մադրիդի «Ռեալը» ցանկանում է միանգամից երկու տրանսֆեր իրականացնել

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Նյուքասլի» երկու ֆուտբոլիստի ծառայություններով, հաղորդում է Daily Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ խոսքը հարձակվող Ալեքսանդր Իսակի և կիսապաշտպան Բրունո Գիմարաեշի մասին է, ով վերջերս երկարաձգել է պայմանագիրը։

Նշվում է, որ «Ռեալն» արդեն ուղարկել է իր սկաուտներին Չեմպիոնների Լիգայի «Նյուքասլի» հաջորդ հանդիպմանը։ Մադրիդի «Ռեալի» անձնակազմը ցանկանում է հետևել Իսակին և Գիմարաեշին ՊՍԺ-ի դեմ խաղում։