Ժերեմի Դոկուն հայտնել է, թե ինչ է մտածում իր արագության կարողությունների մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ժերեմի Դոկուն հայտնել է, թե ինչ է մտածում իր արագության կարողությունների մասին։

«Չէի ասի, որ 100 մ-ն իմ ուժեղ կողմն է։ Ենթադրում եմ, որ հանդիպումների ժամանակ ես շատ հրմշտոցներ չեմ անում, և դա, հավանաբար, մի բան է, որի վրա պետք է աշխատեմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 6 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։