«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հռոմեացիների հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղը։
«Գոնե հիմա ինձ ոչ ոք չի մեղադրի Ռոմելուին չօգնելու համար, որ նրա համար ամեն ինչ վատ է: Նա կարող է գոլ խփել ոչ միայն «Ռոմայի», այլեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կամ «Ինտերի» կազմում։ Բարեբախտաբար, ես այն մարզիչը չեմ, ով կարող է ոչնչացնել Լուկակուի լավ որակները»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Լուկակուն «Ռոմա» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսի վերջին վարձավճարով «Չելսիից»: 30-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում հռոմեացիների կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։