ՊՍԺ-ն ցանկանում է ակումբում պահել կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիին։
Ինսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ փարիզցիները պատրաստ են երկարաձգել պայմանագիրը 17-ամյա ֆուտբոլիստի հետ և զգալիորեն բարձրացնել նրա աշխատավարձը։
Զաիր-Էմերիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։