Ադրիեն Ռաբյոն կարող է նոր պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ

«Յուվենտուսը» նոր երկարաժամկետ պայմանագրի վրա է աշխատում Ադրիեն Ռաբյոյի հետ, հաղորդում է Mail Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է պայմանագիր կնքել 28-ամյա խաղացողի հետ, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է։

«Յուվենտուսի» տնօրենների խորհրդի նիստը Ռաբյոյի ներկայացուցչի և նրա մոր հետ՝ պայմանագիրը քննարկելու համար նախատեսված է նոյեմբերին։

Ֆրանսիացին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականից։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 7 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։