Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագայից նոր տեղեկություն կա

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը նոր համաձայնության է եկել 24-ամյա անգլիացու հետ, ով շաբաթական կստանա 230 հազար եվրո։

Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրել է 5 հանդիպում, որոնցում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։