Ադրիեն Ռաբյոն ձմռանը կարող է տեղափոխվել լոնդոնյան թիմ

«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով, հաղորդում է Calciomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Զինագործները» նախատեսում են առաջիկա ձմռանը պայմանագիր կնքել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Թուրինում Ռաբիոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը, և «Յուվենտուսի» ղեկավարությունը հավանաբար կնախընտրի վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին ձմռանը, որպեսզի մրցաշրջանի վերջում նրան անվճար չկորցնի։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո։