Մարիո Բալոտելին թերագնահատել է Նեյմարին

Իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին, որն այժմ խաղում է Թուրքիայում, կարծում է, որ մարոկացի կիսապաշտպան Ադել Տաարաբտը, ով նախկինում հանդես է եկել «Միլանում» և «Ինտերում», տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում է բրազիլացի հարձակվող Նեյմարին։ Տաարաբտը ներկայումս խաղում է «Բենֆիկայում»։

«Տաարաբտը տեխնիկապես ավելի լավն է, քան Նեյմարը, իմ կարծիքով։ Նեյմարն, իհարկե, բացարձակ ֆենոմեն է, բայց երբ խստորեն խոսում ենք տեխնիկայի մասին, Տաարաբտն, իմ կարծիքով, ավելի ուժեղ է»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը հասցրել է հանդես գալ «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում, իսկ այժմ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա։