«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է իր պոկերի մասին Իտալիայի առաջնության յոթերորդ տուրի՝ «Սալերնիտանայի» դեմ խաղում (4:0)։
«Հարձակվողի համար կարևոր է դառնալ լավագույն ռմբարկու, բայց ես միշտ մտածում եմ թիմի և թիմակիցներիս օգնելու մասին: Եթե ես դառնամ ամենաարդյունավետ հարձակվողը, նշանակում է, որ օգնել եմ թիմին»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում և կարողացել է չորս գոլի հեղինակ դառնալ։