«Միլանը» տպավորիչ ցուցանիշ է կրկնել

Ա Սերիայի 7-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Լացիոյին» և հաղթեց 2-0 հաշվով։

«Միլանը» 21-րդ դարում երրորդ անգամ հաղթեց առաջնության յոթ մեկնարկային խաղերից վեցում, ինչը նախկինում տեղի է ունեցել 2003/2004 և 2021/2022 մրցաշրջաններում, երկու անգամ էլ «Միլանը» վերջում նվաճել է սկուդետտոն։

Իտալիայի առաջնության հերթական տուրում «Միլանը» Ջենովայում պետք է խաղա տեղի «Ջենոայի» հետ։