The Guardian․ «Չելսիում» մարզչի փոփոխություն չի նախատեսվում

«Չելսին» վատ արդյունքներ է ցույց տալիս, բայց ակումբի ներսում խուճապ չկա՝ ամեն ինչ հանգիստ է, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» խուճապի մատնվելու փոխարեն ուսումնասիրել է թիմի ելույթների տվյալները (առանց հաշվի առնելու արդյունքները) և եկել այն եզրակացության, որ իրավիճակը պետք է բարելավվի։ Թվերը ենթադրաբար հուշում են, որ Մաուրիսիո Պոչետինոն երիտասարդ թիմին տանում է ճիշտ ուղղությամբ։

«Չելսիում» մարզչի փոփոխություն չի նախատեսվում։

Պրեմիեր Լիգայի հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ մրցակցի մրցակցի հարկի տակ խաղալով «Ֆուլհեմի» դեմ։