Հարի Քեյնը անդրադարձել է «Լայպցիգի» հետ խաղին

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Գերմանիայի առաջնության վեցերորդ տուրի խաղից հետո, որում իր թիմը չկարողացավ հյուրընկալվելիս հաղթել «Լայպցիգին»։ Քեյնը խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն ու դարձավ մեկ գոլի հեղինակ։

«Մենք գիտենք, որ կարող ենք ավելի լավ անել։ Կարևոր է ամեն պահ միասին պայքարել։ Շնորհակալություն երկրպագուներին արտագնա հիանալի աջակցության համար: Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք»,- գրել է Քեյնը սոցցանցի իր էջում։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողն արդեն ութ խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ՝ ներառյալ բոլոր մրցաշարերը։