Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 1-2 հաշվով պարտվել է «Վուլվերհեմփթոնին»։ Սա «Սիթիի» առաջին պարտությունն էր ԱՊԼ-ի այս մրցաշրջանում։ Նախկինում Պեպ Գվարդիոլայի թիմը միայն հաղթել էր։
Խաղից հետո հարձակվող Էրլինգ Հոլանդը սոցցանցերի միջոցով դիմել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին.
«Միշտ շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Մենք հաշվի կառնենք երեկվա դասերը և կփորձենք հաջորդ անգամ շատ ավելի լավ գործել»,- գրել է Հալանդը։