Դոմենիկո Բերարդին կարող է հայտնվել «Յուվենտուսում»

Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին կիսվել է «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդիի հնարավոր պայմանագիր կնքելու վերաբերյալ իր կարծիքով։

«Բերարդին հիանալի ֆուտբոլիստ է, բայց հիմա մենք պետք է հասկանանք, թե իրականում ինչ արժենք: Թիմը շատ է տարբերվում մեկ տարի առաջ եղածից: Նոր թիմը փորձի պակաս ունի, բայց միևնույն ժամանակ այս ֆուտբոլիստներն ավելի ինտենսիվ են խաղում»,- Ջյունտոլիի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։