Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Թոթենհեմի» հետ (1:2) խաղից հետո «Լիվերպուլը» կարող է տուգանվել, հայտնում է Liverpool Echo-ն։
Մերսիսայդցիները հանդիպումն ավարտեցին երկու հեռացումով՝ առաջին խաղակեսում Կերտիս Ջոնսը ուղիղ կարմիր քարտ ստացավ, իսկ երկրորդ խաղակեսում մրցավար Սայմոն Հուպերը երկու դեղին քարտի համար դաշտից հեռացրեց Դիոգո Ջոտային։
Անգլիայում գործում է տուգանքների ստանդարտ համակարգ, ըստ որի ակումբը, որը մեկ խաղում ստանում է 6 քարտից ավելի, տուգանվում է 25 հազար ֆունտ ստերլինգով։ Բացի Ջոտայից, «Թոթենհեմի» հետ խաղում դեղին քարտ են ստացել «Լիվերպուլ» 5 ֆուտբոլիստներ։