Կառլո Անչելոտտի. «Նա միշտ էլ պարկեշտ ֆուտբոլիստ է եղել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է թիմի պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հեռացումը Լա լիգայի 8-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղի վերջնամասում (3:0) կոպիտ խախտման համար։

«Նաչոն շատ վիրավորված է այս արարքի համար։ Բայց ոչ ոք չի կարող կասկածել նրան։ Ի վերջո, նա միշտ էլ պարկեշտ ֆուտբոլիստ է եղել»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Մադրիդի «Ռեալը» 21 միավորով վերադարձավ Լա Լիգայի առաջին տեղ։ «Ժիրոնան» 19 միավորով նահանջել է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ: