Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Թոթենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Համառ ու դիտարժան հանդիպումն անցավ լարված մթնոլորտում։ Արդեն 25-րդ րոպեին Կուրտիս Ջոնսը հեռացվեց խաղադաշտից։ Առաջին խաղակեսում չնայած ամեն ինչ չավարտվեց։ Նախ, «Թոթենհեմը» բացեց խաղի հաշիվը, այնուհետև առաջին կեսի ավելացված ժամանակում «Լիվերը» հավասարեցրեց հաշիվը։
70 րոպեից «Լիվերը» մնաց 9 հոգով։ Կարմիր քարտի արժանացավ Դիոգու Ժոտան։
Բայց այս ամենով ևս չավարտվեց։ «Թոթենհեմը» կորզեց հաղթանակը խաղի վերջում։
Պրեմիեր Լիգա.
«Թոթենհեմ» – «Լիվերպուլ» 2:1 (1:1)
1:0 Յոն Մին Սոն 36
1:1 Կոդի Գակպո 45+4
2:1 Ժոել Մատիպ (ինքնագոլ) 90+6
Հանդիպման տեսությունը՝ ստորև