Խաբի Ալոնսո․ «Դեռ վաղ է խոսել այդ մասին»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»։

«Դեռ վաղ է խոսել այդ մասին, միայն սեպտեմբերն է։ Ես կենտրոնացած եմ «Բայերի» վրա։ Մենք լավ սկսեցինք մրցաշրջանը և ցանկանում ենք կենտրոնացած լինել»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ալոնսոն անցած տարվա հոկտեմբերից է մարզում Լևերկուզենի «Բայերը»։ Այս մրցաշրջանում նրա թիմը 13 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը Բունդեսլիգայում 5 տուրից հետո՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Բավարիային»։