Հարձակվող Լամին Յամալի՝ «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը և հայտարարությունը կկայանա երկուշաբթի՝ հոկտեմբերի 2-ին։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Լամինը իսպանական ակումբի հետ իր նոր պայմանագիրը ստորագրել է դեռ հուլիսին՝ մինչմրցաշրջանային շրջագայությունից առաջ։ Յամալի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը, ինչը առավելագույն տևողությունն է 16 տարեկան ֆուտբոլիստների համար։
Այս մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Բարսելոնայի» ութ հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: