«Մանչեսթեր Յունայթեդը» Անտոնիին թույլ է տվել վերադառնալ մարզումներին

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ բրազիլացի կիսապաշտպան Անտոնիին թույլ է տվել վերադառնալ մարզումներին։

«Առաջին մեղադրանքների ի հայտ գալուց ի վեր՝ հունիսին, Անտոնին շփումների մեջ է ինչպես Բրազիլիայի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի ոստիկանության հետ և շարունակում է դա անել: «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է, որ նա կվերսկսի մարզումները Քարինգթոնում և հասանելի կլինի հանդիպումներին, մինչ ոստիկանությունը հետաքննի:

Այս որոշումը կարող է փոփոխվել՝ կախված հետագա զարգացումներից։ Որպես ակումբ մենք դատապարտում ենք բռնության ակտերը։ Մենք գիտակցում ենք այս իրավիճակում ներգրավված բոլորի անվտանգության ապահովման կարևորությունը և հասկանում ենք, թե ինչ ազդեցություն ունեն այս մեղադրանքները բռնությունից փրկվածների վրա», – ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքում հրապարակված հայտարարության մեջ: