«Աբհայի» կիսապաշտպան Սաադ Բգիրը ցանկանում է, որ իր թիմում լինի «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին:
Հավաստի տվյալներով՝ լեհ հարձակվողն ամռանը առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայից, սակայն հրաժարվել է՝ «Բարսելոնայում» ելույթները շարունակելու ցանկության պատճառով։ Սակայն, ըստ Բգիրի, «Աբհան» պետք է փորձի ապագայում 35-ամյա ֆուտբոլիստին գրավել իրենց շարքերը.
«Մեզ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են պետք, օրինակ՝ Լևանդովսկին: Հնարավորության դեպքում ակումբը պետք է մտածի նման ձեռքբերումների մասին»,- 29-ամյա թունիսցու խոսքերն է մեջբերում Sport-ը:
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Աբհան» յոթ տուրից հետո զբաղեցնում է 13-րդ տեղը։