Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է գլխավորել «Մարսելը», հայտնում է France Bleu-ն։
Աղբյուրի համաձայն, Սաուդյան Արաբիայի սեփականատերերը շահագրգռված են գնելու «Մարսելը» և պատրաստ են լրջորեն ներդրումներ կատարել ակումբում՝ այն հաջորդ մակարդակ բարձրացնելու համար: Եթե դա տեղի ունենա, ապա ակումբը կարող է գլխավորել Զիդանը, ով արդեն տվել է իր նախնական համաձայնությունը։
Բացի այդ, Զիդանի տարբերակներից են մնում Ֆրանսիայի հավաքականը, Մադրիդի «Ռեալն» ու «Յուվենտուսը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին «Մարսելի» գլխավոր մարզիչ դարձավ Ջենարո Գատուզոն։