«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է որակազրկվել, հայտնում է The Sun-ը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը մեղադրվում է ԱՊԼ-ում «Ասթոն Վիլայի» հետ հանդիպման (0:1) պաշտոնյաների հասցեին վիրավորական խոսքեր օգտագործելու մեջ։
Ջեյմսը չմասնակցեց խաղին ազդրի վնասվածքի պատճառով, սակայն գտնվում էր մարզադաշտում։
Հանդիպումից հետո նա տրիբունաներում հայհոյել է մրցավարներին։ Նրան սպառնում է նվազագույնը մեկ խաղով որակազրկում, եթե մեղադրանքները հաստատվեն։