«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը պատմել է, որ YouTube-ում ուսումնասիրել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գերդ Մյուլերի գոլերի տեսանյութերը։
«Անկեղծ ասած, ես ամենաշատը ճնշում եմ գործադրել ինձ վրա: Ես ուզում եմ ինչ-որ բանի հասնել։ Ես ուզում էի իմանալ, թե ինչպիսին է Մյուլլերը և ինչպես է նա խաղում: Նա անհավանական գոլահար էր և, ինչ ես լսեցի, առաջին հերթին անհավանական մարդ: Ինձ համար նրա հետքերով գնալն առանձնահատուկ բան է»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Մյուլերը «Բավարիայում» խաղացել է 1964-1979 թվականներին։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է և զբաղեցնում է 8-րդ տեղը ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։