«Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը հաստատել է, որ մյունխենցիները ակտիվ կլինեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Մենք ամենօրյա կապի մեջ ենք տրանսֆերների հետ կապված և ճիշտ լուծումներ կգտնենք։ Մենք քննարկում ենք հունվարը, քանի որ կարող ենք կատարելագործվել»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում ZDF-ը:
Նշվում է, որ ակումբն ակնկալում է ուժեղացնել հենակետային գոտին ու կենտրոնական պաշտպանի դիրքը։