Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Լաս Պալմասի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է երկու պաշտպանների վնասվածքների մասին։
«Դավիդ Ալաբան չի խաղա «Ժիրոնայի» դեմ։ Ռյուդիգերը կապտուկ է ստացել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
«Ռեալը» վաստակեց 18 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Բարսելոնային»՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։