«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հեռանալը Լիգայի Գավաթից։ Հիշեցնենք, որ երրորդ փուլի խաղում «Մանչեսթեր Սիթին» 0։1 հաշվով պարտվել է «Նյուքասլին»։
«Ի՞նչ եք կարծում, մեր նպատակը չորս գավաթներն էլ նվաճե՞լն էր։ Թրեբլը մեզ համար ավելի քան գոհացուցիչ է։ Մենք անհավանական խաղ ցուցադրեցինք։ Ընդմիջումից հետո նրանք բարելավվեցին, դարձան ավելի ագրեսիվ և գոլ խփեցին։ Շնորհավորում եմ «Նյուքասլին»։
«Մանչեսթեր Սիթիի» համար այս պարտությունն առաջինն էր ընթացիկ մրցաշրջանի 10 պաշտոնական խաղերում հիմնական ժամանակում։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանի վերջում նվաճեց թրեբլը։ Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է Չեմպիոնների լժԼիգայում, Անգլիայի առաջնությունում և երկրի գավաթում։ Գվարդիոլան դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, ով երկու անգամ նվաճեց թրեբլ (առաջին անգամ նա դա արեց «Բարսելոնայի» կազմում 2008/2009 մրցաշրջանում)։