«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն ապագայում դժվար թե հանդես գա Բրազիլիայի հավաքականում։
Հարձակվողը վերջերս վնասվածք էր ստացել, որի պատճառով բաց կթողնի մոտ երեք ամիս։ Sport-ի տեղեկություններով՝ Ռոկեն հաջորդ հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» մարզաշապիկով։
Կատալոնական ակումբը ֆուտբոլիստին տեղեկացրել է, որ հունվարին նրա գրանցման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Ռոկեն իր տեղափոխությունը «Բարսելոնա» պաշտոնապես հայտարարեց անցյալ ամառ:
Սպասվում էր, որ նա թիմին կմիանա 2024 թվականի հունիսին, սակայն «Բլաուգրանայի» ղեկավարությանը հաջողվեց բրազիլացու ժամանումը տեղափոխել ավելի վաղ ժամկետ։