Սերխիո Ռամոսի տունը թալանել են

Սերխիո Ռամոսի տունը թալանել են։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, երբ «Սևիլիան» սեփական հարկի տակ խաղում էր Չեմպիոնների Լիգայի «Լանսի» հետ (1:1 ոչ-ոքի):

Սերխիո Ռամոսի կինը՝ Պիլար Ռուբիոն, բացակայում էր աշխատանքի պատճառով։ Միաժամանակ, գողության պահին տանը եղել են չորս երեխաները և դայակները։ Նրանք չեն տուժել։

Ինչպես հայտնում է ABC-ն, կողոպտիչները տարել են թանկարժեք ժամացույցներ, զարդեր, դիզայներական հագուստ և գումար։ Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել։