«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է երկրպագուների մասին, ովքեր թիմի հանդիպումների տոմսեր են գնում միայն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի համար։
«Եթե Լեոն չլիներ «Ինտեր Մայամիում», մենք չէինք խոսի վնասվածքների մասին։ Դուք ինձ հազվադեպ եք հարցնում Գրեգորի կամ Մոտայի մասին։ Դա պարզապես ֆուտբոլի մի մասն է, բայց մենք խոսում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին: Պետք է խոստովանեմ, որ դա կարող է փոխել մեր մրցակցի պատրաստվածությունը։ Եվ ինչու՞ հրապարակել այս տեղեկատվությունը, եթե ես կարող եմ այն պահել ինձ համար:
Ես գիտեմ, որ Մեսսիի ներկայությունը մարդկանց հետաքրքրում է տոմս գնել-չգնելու տեսանկյունից։ Չի կարելի ասել՝ տոմս գնիր ու վստահ եղիր, որ ամբողջ թիմը կխաղա։ Մենք փորձում ենք լավագույն որոշումներ կայացնել»,- նշել է Մարտինոն։