Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Անդրեյ Շևչենկոն նշանակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ազատ խորհրդական։ Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
«Անդրեյ Նիկոլաևիչ ՇԵՎՉԵՆԿՈԻՆ նշանակել Ուկրաինայի նախագահի խորհրդական»,- ասված է թիվ 589/2023 հրամանագրում։
Անդրեյ Շևչենկոն Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչն է եղել 2016-2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 52 հանդիպում։ Շևչենկոն գլխավորել է նաև իտալական «Ջենովան»` 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունվարը։
Իր խաղային կարիերայի ընթացքում Շևչենկոն հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Կիևի «Դինամոն», Լոնդոնի «Չելսին» և «Միլանը»։ Իտալական ակումբի կազմում նա անցկացրել է 322 հանդիպում, որոնցում նա դարձել է 175 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։