«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։
«Ես չեմ խոսում այն ֆուտբոլիստների մասին, ովքեր անհասանելի են խաղալու համար: Ամեն ինչ կախված է նրանից»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Սանչոյից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նախկինում ֆուտբոլիստին արգելել էին մարզվել հիմնական թիմի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց ներողություն խնդրել Տեն Հագից։ Ֆուտբոլիստը հրապարակավ մեղադրել էր մարզչին սոցցանցերում ստելու մեջ։
Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Անգլիայի Պրեմիեր լիգայում Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո իր առաջին երկու մրցաշրջաններում խփել է ընդամենը 9 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում անգլիացին ընդամենը 76 րոպե է խաղացել՝ երեք անգամ փոխարինման դուրս գալով։