«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն առաջիկա ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Ալոնսոն հունվարին կարող է վարձավճարով հեռանալ։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
Այս մրցաշրջանում Ալոնսոն երեք հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում։