«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Լեսթերի» կիսապաշտպան Վիլֆրեդ Նդիդին կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Լեսթերի» հենակետային կիսապաշտպանի նկատմամբ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կատալոնական ակումբը դիտարկում է Նդիդիին հաջորդ ամռանը անվճար գնելու տարբերակը։

Ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։