«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մոտ ժամանակներս կվերականգնվի վնասվածքից։
Ֆուտբոլիստը փոխարինվել է ԱՊԼ-ի 6-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ հանդիպման (2:2) ընդմիջմանը։ Հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, որ փոխարինել է Ռայսին մեջքի վնասվածքի պատճառով։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Դեկլանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը (հոկտեմբերի 8)։