Անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը չի խաղա «Վեսթ Հեմում», հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վեսթ Հեմը» հրաժարվել է 30-ամյա անգլիացու հետ անվճար պայմանագիր կնքել։
Սպասվում է, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ալ-Իտտիֆակ»։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Լինգարդը հանդես է եկել «Նոթինգհեմ Ֆորեստում», որտեղ 20 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։