Ջեյդոն Սանչոն ջնջել է իր Instagram-ի էջը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն, ով կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, ապաակտիվացրել է իր Instagram-ի էջը։

Սանչոն հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերից և մարզումներից այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում քննադատեց մարզչի որոշումը՝ իրեն չընդգրկելու սեպտեմբերի սկզբին «Արսենալի» հետ ոչ-ոքիի (1-3) հայտացուցակում։ 23-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է ներողություն խնդրել և այդ պատճառով ժամանակից շուտ հեռացվել է հիմնական կազմից։

Այժմ 23-ամյա անգլիացի վինգերը ջնջել է հանրահայտ սոցցանցում իր հաշիվը, որտեղ ուներ 10 միլիոն հետևորդ։