Մարկ Կուկուրելլան ձմռանը կարող է հայտնվել իսպանական գրանդում

«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելլան մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբից հեռանալու մասին, հայտնում է The Sun-ը։

Նշվում է, որ 25-ամյա իսպանացու հետ կապված իրավիճակը, ով ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում ոչ մի րոպե չի անցկացրել, վերահսկում է Մադրիդի «Ռեալը», որը կարող է ֆուտբոլիստին վարձակալել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար։

Կուկյուրելայի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։