«Մանչեսթեր Յունայթեդի» մի խումբ ֆուտբոլիստներ փորձել են համոզել Ջեյդոն Սանչոյին ներողություն խնդրել Էրիկ տեն Հագից

«Մանչեսթեր Յունայթեդի» մի խումբ ֆուտբոլիստներ՝ Մարկուս Ռեշֆորդի, Հարի Մագուայրի և Լյուկ Շոուի գլխավորությամբ, փորձել են համոզել թիմակից Ջեյդոն Սանչոյին ներողություն խնդրել գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից՝ ակումբում փրկելու իրենց կարիերան, հաղորդում է ESPN-ը։

Սանչոն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումից այն բանից հետո, երբ հրապարակայնորեն դատապարտել է գլխավոր մարզչի որոշումը՝ իրեն չընդգրկել սեպտեմբերի սկզբին «Արսենալի» դեմ խաղում: 23-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է ներողություն խնդրել, ինչի արդյունքում ժամանակից շուտ հեռացվել է թիմից։

Նշվում է, որ Սանչոյին արգելվում է հայտնվել ակումբային բազայի այն հատվածներում, որտեղ աշխատում է առաջին թիմը, այդ թվում՝ հանդերձարանում և ճաշարանում։ Սանչոն ստիպված է մարզիչների հետ մարզվել ակումբային ակադեմիայի խաղադաշտերում և նվազագույն շփվել հիմնական թիմի ֆուտբոլիստների հետ։