Սամուել Ումտիտի. «Ես շատ դժվար պահերի միջով եմ անցել»

«Լիլի» պաշտպան և Ֆրանսիայի հավաքականի 2018 թվականի աշխարհի չեմպիոն Սամուել Ումտիտին խոսել է «Բարսելոնայում» իր կարիերայի շրջանի մասին, որի մեծ մասը ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքների պատճառով։

«Ես շատ դժվար պահերի միջով եմ անցել։ Բայց դա հիմա մեր հետևում է։ Ես քրտնաջան աշխատում էի դրա վրա, քանի որ ներսումս մեծ վրդովմունք ունեի, և դա թույլ չէր տալիս առաջ գնալ։ Բայց սա կյանքն է, ես հասկացա, որ կարիերայում լինում են վերելքներ և վայրէջքներ, երբեմն պատահում են այնպիսի բաներ, որոնք դու չես կարող ինքնուրույն գլուխ հանել։

Համեմատած այն ամենի հետ, ինչի միջով ես անցել եմ, ես հիմա հստակ գիտեմ, թե որտեղ եմ ուզում գնալ հաջորդը և ինչ պետք է անեմ հաջողության հասնելու համար: Ցանկանում եմ տեղավորվել ակումբում, և մարդիկ տեսնեն իմ որակները: Պետք է լավ անցկացնել մի շարք հանդիպումներ, իսկ հետո կգան մնացածը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։